Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

Տնտեսական շահը նաև քաղաքական է

Տնտեսական շահը նաև քաղաքական է
11.09.2014 | 19:23

Տնտեսական լուրջ քայլերը քաղաքական խոշոր դիվիդենդներ արժեն, ինչը չվրիպեց վարչապետի աչքից։ Գործադիրը հաստատեց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի ներկայացրած առաջարկը՝ սկսնակ ընկերությունների համար շահութահարկը սահմանել 10 %, իսկ եկամտահարկը՝ 0 %, վեց տարի ժամկետով։ «Իսկ ինչո՞ւ վեց տարի ժամկետով»,- հարցրեց վարչապետը և հեռանկատորեն առաջարկեց. «Ավելի ճիշտ է մինչև 2017 թիվը՝ ԱԺ-ի հաջորդ ընտրությունները»։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1812

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ